Քաղաքական

«Էդ հարցերը «պարզաբանում պահանջող հայացքով» չեն լուծվում». Մամիջանյան

ՊՈւ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն անդրադարձել է Բելառուս չայցելելու մասին վարչապետի հայտարարություններին։ Նա ընդգծել է, որ Բելառուսի նախագահին չի պաշտպանում․ «Երբ պետք է եղել, մեր կոշտ գնահատականը հնչեցրել ենք»։ Սակայն, ըստ հհկ–ականի, պետք է զգույշ լինել միջազգային հարաբերություններում․ «Էդ հարցերը «պարզաբանում պահանջող հայացքով» չեն լուծվում»։ 

Պատգամավորն անդրադարձել է Político–ի հոդվածին, ըստ որի՝ Բելառուսը զինել է Ադրբեջանին վերջին պատերազմի ժամանակ։ Ըստ նրա, սա լուրջ մեղադրանք է, բայց միայն «նորմալ իշխանությունը կարող է այդ թեմայի հետևից գնալ ու հարցեր առաջ քաշել»․ «Մեր ժամանակ նման հարցերը բարձրացվում էին ՀԱՊԿ նիստերին մասնակցելով, ոչ թե ստեղից–ընդեղից»։