Քաղաքական

ԱՄՆ դեսպանատունը կոչով դիմել է ցուցարարներին և ոստիկաններին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով հայաստանյան ցույցերին։

«ԱՄՆ դեսպանությունը հետևում է Երևանում ընթացող ցույցերին։

Մենք ցուցարարներին հորդորում ենք հավաքների ազատության իրենց իրավունքն իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով բռնություն դրսևորելուց։ Քաղաքական տարաձայնությունների լուծումն ապահովվում է ժողովրդավարական գործընթացների միջոցով։

Մենք նաև խրախուսում ենք իրավապահներին հասարակական կարգի պահպանումն իրականացնել քաղաքացիների խոսքի և հանրահավաքների ազատության իրավունքի ապահովմամբ և քննություն իրականացնել բոլոր այն միջադեպերով, որոնց ընթացքում տեղ են գտել ընթացակարգերի հնարավոր խախտումներ, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների հետ կապված»,- ասված է հայտարարության մեջ։