Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը քիչ առաջ դուրս է եկել «Վարդաշեն» ՔԿՀ-ից։
Այս մասին Radar Armenia-ին հայտնեց ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել էր Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը․ կալանավորումը փոխարինվել էր գրավով և վարչական հսկողությամբ։
Գրիգորի Խաչատուրովին մեղադրանք է ներկայացված առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։