Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024

USD401.92

EUR431.19

RUB4.28

Երևան 10 ℃

Рус Eng

Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև կձևավորվի իրավապայմանագրային բազա

Քաղաքական

1 Դեկտեմբերի 2023, 21:28

Դեկտեմբերի 1-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Մոնտենեգրոյի նորանշանակ ԱԳ նախարար Ֆիլիպ Իվանովիչի հետ։

Նախարարները երկուստեք վստահություն են հայտնել, որ համատեղ ջանքերով և հիմնվելով առկա բարեկամական տրամադրությունների վրա՝ հնարավոր կլինի առավել հարստացնել երկու երկրների միջև երկկողմ օրակարգը։ Այդ նպատակով մատնանշվել են կոնկրետ ոլորտներ, որտեղ առկա է համագործակցության շոշափելի ներուժ. դրանք են հատկապես բարձր տեխնոլոգիաների, գիտության, կրթության և զբոսաշրջության բնագավառները։

Նշելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին ՀՀ կառավարության կողմից տրվող առաջնահերթությունը՝ նախարար Միրզոյանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել այս ոլորտում փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Պայմանավորվածություն է ձեռք բերել համադրել առաջարկությունները և դրանք քննարկել քաղաքական խորհրդակցությունների ձևաչափով, որոնց արդյունքներով նաև հնարավոր կլինի Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև ձևավորել համապատասխան իրավապայմանագրային բազա։ Քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում