ԱԺ հերթական նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հանդես եկավ ելույթով և իշխանության ներկայիս քաղաքականությունը բնորոշեց «ազգակործան»։ Մինասյանը անդրադարձավ նաև Հռոմիի ստատուտին՝ նշելով, որ այս կանոնադրության վավերացման պրոցեսը հակասահմանադրական է։
Մինասյանին արձագանքեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը.
«Ինչքան կապիտուլյացիա կա Ձեր վրա է, պարոն Մինասյան, Ձեր կուսակցության, Ձեր խմբակի։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացի, կապիտուլյացիա ասելով ման էիք գալիս, բայց գնացիք աշխարհի ամենաիսկական կապիտուլյացիան ստորագրեցիք»։