ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը Հռոմի ստատուտի վավերացման նախագծի մասին ելույթում հայտարարել է, թե Միջազգային քրեական դատարանին Հայաստանի անդամակցության վերաբերյալ առարկությունների պատճառը ՀՅԴ-ակնա մտածելակերպն է:
«Դատարանների անդամներ լինում են պետությունները, իսկ չպետությունները, ասենք, մի 23 տարի տարբեր կառավարությունների առջև ցույցեր են անում Ցեղասպանությունների կամ այլ ոճրագործությունների ճանաչման պահանջներով»,- ասել է նա։
Ըստ Կարապետյանի, քրեական դատարանը ցեղասպանության հանցագործությունը, մարդկության դեմ և պատերազմական հանցագործությունները քննող դատարան է. «Հենց այս պատճառով Միջազգային քրեական դատարանը ՀՅԴ Հայ դատի գրասենյակների մրցակիցն է, որովհետև հարց է ծագում՝ եթե Հայաստանը, որպես պետություն, ինքը հավաքագրի ապացույցներ և դիմի դատարան, ինչո՞վ է զբաղվելու Հայ դատը: Հայ դատը հայ ժողովրդի ողբերգությունների վրա հիմնված մի ամբողջ ինդուստրիա է կառուցել և ամեն կերպ դիմադրում է այդ ողբերգությունների փակ շղթայից դուրս գալու Հայաստանի փորձերին. ինչո՞ւ դիմել դատարան, եթե կարելի է հանգանակություններ հավաքել, լոբբինգով զբաղվել, ցույցեր կազմակերպել այլ երկրների կառավարությունների դիմաց»:
Ըստ նրա, քանդվում է ՀՀ արտաքին քաղաքականությունը հայդատականությամբ փոխարինելու տասնամյակների պրակտիկան