Քաղաքական

ԱԺ-ում քննարկվում է Հռոմի ստատուտը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ-ն սկսել է Հռոմի կանոնադրության վավերացման նախագծի քննարկումը։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հիշեցրել է, որ ՀՀ կողմից Կանոնադրությունը ստորագրվել է դեռ 1999թ. հոկտեմբերի 1-ին։ Վավերացման գործընթացը կասեցվել էր, որովհետև ՍԴ-ն կանոնադրության մեջ ամրագրված որոշ պարտավորություններ ճանաչել էր սահմանադրությանը հակասող․ 

«Քննարկումները սկսվեցին դեռ մեկ տարի առաջ, երբ ՀՀ սուվերեն տարածքի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվեց լայնածավալ ագրեսիա, և կատարվեցին ծանրագույն պատերազմական հանցագործություններ ՀՀ սուվերեն տարածքում»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ կառավարությունը 2022թ. դեկտեմբերին հավանության արժանացրեց փաստաթուղթը՝ սահմանադրությանը համապատասխանության հարցը քննարկելու համար կրկին ներկայացնելով ՍԴ. «ՍԴ ներկայացնելու հիմք էր հանդիսացել հարցը, որ 1995թ. սահմանադրությունը կանոնադրության՝ հակասահմանադրական ճանաչվելուց ի վեր երկու անգամ լայնածավալ փոփոխոթյունների է ենթարկվել, և առիթ ու անհրաժեշտություն է առաջացել վերստին գնահատել սահմանադրականության հարցը։ ՍԴ-ն 2023թ.մարտի 24-ին կայացրեց որոշում, որով գտավ, որ սահմանադրությանը համապատասխանում են կանոնադրությամբ նախատեսված պարտավորությունները»։

Ըստ նրա՝ ՍԴ ներկայացվել էր ոչ միայն վավերացման, այլև իրավազորությունը հետադարձ ուժով ճանաչելու նախագիծը։