Քաղաքական

ԱԺ-ում կրքերը թեժացան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի ելույթից հետո, երբ պատասխան ելույթով հանդես եկավ ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, կրքերը թեժացան։

«Տո դավաճանն էլ եք, տո կապիտուլյանտն էլ եք, տո հողատունն էլ եք»,- ասաց Ալեքսանյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավորներից մի քանիսը, այդ թվում Արմենուհի Կյուրեղյանը տեղից պատասխանեցին Ալեքսանյանին՝ անվանելով իշխանություններին «թշնամի»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանգստանալու կոչ էր անում։