«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ԱԺ-ի նիստում իր ելույթն սկսեց տեսանյութի հրապարակմամբ։ Այստեղ ներկայացվում էր ընդդիմության գործիչների արձագանքը ԼՂ նախագահի պաշտոնում Սամվել Շահրամանյանի նշանակմանը։
Ընդդիմության ներկայացուցիչները, սակայն, իրենց արձագանքներով ընդհատեցին տեսանյութի ամբողջական ցուցադրումը, որին Կոնջորյանն արձագանքեց. «Այս տեսանյութը ցույց է տալիս մեր ընդդիմության փաստարկների ողջ պերճանքն ու թշվառությունը՝ կապված վերջին իրադարձությունների հետ։ Առաջարկում եմ գավառական սենտիմենտալիզմի տրամաբանությամբ ձեր ելույթներին վերջ տալ, որովհետև ժամանակը ցույց տվեց, որ հողատուն էլ եք դուք, դավաճանն էլ եք դուք, կապիտուլյանտն էլ եք դուք»։