ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ԱԺ նիստում հայտարարել է, թե 100 հզ. մարդ աղետի վիճակում է, իսկ իշխանությունը մեղավորներ նշանակելով է հետաքրքրված․
«Ֆիքսենք մի բան․ երբ 100 հազար մարդ աղետի վիճակում է, Հայաստանի վրա վերահաս վտանգ կա, ՔՊ խմբակի միակ նպատակը մեղավորներ գտնելն է։ Իրենք թքած ունեն հայրենիքի վրա և բացառապես հետաքրքրված են քաղաքական մեղավորներ նշանակելով։ Սա է ընդամենը»,- հայտարարել է պատգամավորը։