Քաղաքական

«Ինձ համար հայկական Արցախի էջը երբեք փակված չի լինելու». Սերժ Սարգսյան

«Հուսահատությունը մեղք է՝ այդ ճշմարտությունը մեզ համար եղել և մնում է արդիական։ Շնորհակալ եմ, գնանք յուրաքանչյուրս մեր գործին»,- հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին։

Հարցին՝ հայկական Արցախի էջը չպե՞տք է փակված համարել, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Ինձ համար այդ էջը երբեք փակված չի լինելու։ Իմիջիայլոց պետք է ասեմ, որ թեև հպարտությունն ավելի ծանր մեղք է, քան հուսահատությունը, լավ կլինի, որ մարդկանց ու բոլորիս փորձենք բացատրել ահա այս ճշմարտությունը ևս»։