«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը բերման ենթարկվեց ոստիկանների կողմից։
Նշենք, որ ընդդիմադիրներն առավոտյան վերսկսել են բողոքի ակցիաները։ Նրանք որոշ ժամանակով փակել էին Կրկեսի հարակից խաչմերուկը, Կոմիտաս-Գյուլբենկյան-Վազգեն Առաջին փողոցների խաչմերուկը, նաև Աբովյան փողոցը։
Շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանն էլ ակցիա էր իրականացնում Ճարտարագիտական համալսարանի մոտ, որտեղի էլ բերման ենթարկվեց։