Սեպտեմբերի 27-28-ը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կգտնվի Գերմանիայի Դաշնության մայրաքաղաք Բեռլինում:
Այս մասին հաղորդում են Անվտագության խորհրդի գրասենյակից։
Նշենք, որ այսօր Բրյուսելում կայացել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը, որին կարճ ժամանակով միացել է նաև ԵԽ նախագահ Շառլ Միշելը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների խորհրդականները։