Քաղաքական

Ընդդիմությունը հետաձգել է այսօր երեկոյան նախատեսված հանրահավաքը

Ընդդիմությունը հետաձգել է այսօր երեկոյան նախատեսված հանրահավաքը։

Նրանք մեկնաբանել են, որ այժմ իրենց աջակիցներով և անդամ կազմակերպությունների ներուժով, հնարավորությունների սահմաններում լծվել են հումանիտար աղետի հաղթահարման գործին։

«Սիրելի հայրենակիցներ, 

շարունակվում է կեցության նվազագույն պայմանների կարիք ունենեցող բռնի տեղահանված տասնյակ հազարավոր արցախցի մեր հայրենակիցների հոսքը Հայաստանի Հանրապետություն։

Ադրբեջանի ցեղասպան գործողությունների պատճառով հարյուրավոր արցախահայերի աճյունները տեղափոխվում են մայր հայրենիք:

Ինչպես մեր բազմաթիվ հայրենակիցները, Ազգային կոմիտեն իր աջակիցներով և անդամ կազմակերպությունների ներուժով, հնարավորությունների սահմաններում լծվել է հումանիտար աղետի հաղթահարման գործին։

Նկատի առնելով նշվածը՝ այսօր` ժամը 19:00-ին, Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքը հետաձգվում է: 

Հանրահավաքի օրվա և ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- ասված է հաղորդագրության մեջ: