Քաղաքական

ՀԱՊԿ մշտադիտարկման առաքելության տեղակայման հարցի առնչությամբ հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել. ԱԳՆ խոսնակ

ՀԱՊԿ մշտադիտարկման առաքելության տեղակայման հարցի առնչությամբ հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը RadarArmenia-ի հարցին ի պատասխան նշել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին ՀԱՊԿ մշտադիտարկման առաքելության տեղակայման հարցի առնչությամբ հայկական կողմի դիրքորոշումը ներկայացվել և հնչեցվել է տարբեր ձևաչափերում և այս պահին այդ հարցում փոփոխություն չկա»: 

Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու հարցի քննարկմանը և Երևանից դեռևս ակնկալում են դրական արձագանք։

 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական