Երեքշաբթի, 26 Սեպտեմբերի 2023

USD384.94

EUR404.53

RUB3.92

Երևան 18 ℃

Рус Eng

ՀԱՊԿ-ում գտնվելը որոշակի խնդիրներ ստեղծում է, բայց չի սահմանափակում մեր համագործակցությունը տարբեր երկրների հետ. Գրիգորյան. Լուրեր

Քաղաքական

4 Հունիսի, 22:32

ՀԱՊԿ-ը նախկինում որոշակի սահմանափակումներ էր ստեղծում այլ գործընկերների հետ անվտանգության ոլորտում համագործակցություն ունենալու: Այս մասին «Լուրեր»-ի հետ զրույցում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Այս պահին ՀԱՊԿ-ում գտնվելը մեծ հաշվով որոշակի խնդիրներ ստեղծում է, բայց չի սահմանափակում մեր համագործակցությունը տարբեր երկրների հետ»,- ասաց Գրիգորյանը՝ շեշտելով, որ Հայաստանն ինտենսիվ աշխատում է արևմտյան գործընկերների հետ անվտանգության ոլորտում հարաբերություններն ամրապնդելու հարցում:

Հարցին, թե ՀԱՊԿ-ում Հայաստանի գտնվելն ինչին է նպաստում, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Դժվար կլինի նպաստելու որևէ օրինակ գտնել 2020թ.-ից սկսած, որովհետև 3 լայնածավալ պատերազմ է սկսվել Ադրբեջանի կողմից, և այդ հարձակումների ժամանակ ՀԱՊԿ-ը որևէ աջակցություն ՀՀ-ին ցույց չի տվել»-ասել է Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարը նկատում է նաև, երբ Հայաստանը այլընտրանքներ է փնտրել, որոնել և գտել է, ինչպիսին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունն է ՀՀ-ում, դրանից հետո ՀԱՊԿ-ը սկսել է առաջարկել իր օգնությունը:

«ՀՀ-ն 3 անգամ հարձակման է ենթարկվել, և վերջում, այսպես կոչված, ռազմական դաշինքը Հայաստանին առաջարկում է փաստահավաք առաքելություն․ սա առնվազն լուրջ չէ»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը