Քաղաքական

Փաշինյանն ու Էրդողանը կարճ զրույց են ունեցել

Անկարայում կարճ զրույց են ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ այլ մանրամասներ չհայտնելով։ 

Հիշեցնենք, որ այսօր կարճ զրույց էին ունեցել նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը։ Քննարկվել էին երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև խոսել էին հաջորդ շաբաթ նոր հանդիպում կազմակերպելու մտադրության մասին։

Հիշեցնենք, որ վարչապետն Անկարայում ներկա է գտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը: