Երևանը պետք է վերադարձնի ադրբեջանական բանակի 2 գերեվարված զինվորներին. Հաջիզադե
Քաղաքական
28 Մայիսի, 14:32
«Հայաստանը դեռ դասեր չի քաղում իր անցյալի սխալներից: Սադրիչ գործողությունների համար ներողություն խնդրելու փոխարեն կեղծ տեղեկություններ է տարածում»,- սոցցանցում գրել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով երկու հայ զինվորականներին առևանգելու մասին ՀՀ ԱԳՆ դատապարտող հայտարարությանը:
«Երևանը պետք է դադարեցնի սադրանքները, վերադարձնի ադրբեջանական բանակի երկու գերեվարված զինվորներին և տեղեկատվություն տրամադրի 3890 անհայտ կորածների մասին»-, հավելել է նա։
Հետևեք մեզ Telegram-ում