ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների տեղակայման որոշմանը։
Նրա խոսքով, իշխանությունների քայլերը ՀՀ պետական շահերից են բխում. «ՀՀ իշխանությունները ելնում են ՀՀ պետական շահերից, ԵՄ դիտորդական առաքելությունը քաղաքացիական առաքելություն է, այն որևէ մեկի դեմ ուղղված չէ, այն այստեղ է՝ իրականացնելու բացարձակապես դիտորդական առաքելություն, ֆիքսելու այն իրավիճակը, որ կա ՀՀ սահմաններին, խնդրում եմ այստեղ աշխարհաքաղաքական զարգացումներ չտեսնել»։
Նա նաև վստահեցրել է. «Հայաստանն իր դիվանագիտական ջանքերի շնորհիվ կարողացել է պայմանավորվել ԵՄ գործընկերների հետ, որ առաքելությունը երկարացվի, սա բխում է բացառապես ՀՀ շահերից»։