Կիրակի, 4 Հունիսի 2023

USD384.39

EUR409.50

RUB4.64

Երևան 20 ℃

Рус Eng

«Մոսկվայի հետ հարաբերությունները ճգնաժամային անվանելը չափազանց ուռճացված կլինի». Արարատ Միրզոյան

Քաղաքական

8 Փետրվարի, 13:53

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, նշել է, թե երկու երկրների միջև դաշնակցային հարաբերություններ են։

«Դաշնակցային հարաբերություններ են մեր երկրների միջև, կան բազմաթիվ երկկողմ և բազմակողմ համաձայնություններ, որոշակի հարցերում կան անհամաձայնություններ, ընդ որում՝ հրապարակային, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի դերակատարման, քաղաքական գնահատականների կամ դրանց բացակայության հետ։ Դրանք ճգնաժամ անվանելը երևի թե չափազանց ուռճացված կլինի, մենք մշտապես կապի մեջ ենք մեր ռուսաստանյան գործընկերների հետ։ Քննարկում ենք բազմաճյուղ, բազմահարց օրակարգի բոլոր հնարավոր հարցերը»,- ասել է նա։

 

 

Արման Գալոյան

Ինչո՞ւ է աղմկում Իշխան Սաղաթելյանը

International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա