Ադրբեջանցի, այսպես կոչված, «էկոակտիվիստները» կրակի վրա marsh mellow են պատրաստում՝ ծաղրելով Լաչինի միջանցքի շրջափակումը. Մարուքյան (տեսանյութ)
Քաղաքական
28 Հունվարի, 14:18
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերում գրել է.
«Ադրբեջանցի, այսպես կոչված, «էկոակտիվիստները» կրակի վրա marsh mellow են պատրաստում՝ ծաղրելով Լաչինի միջանցքի շրջափակումը, որին աջակցում է Ադրբեջանը։ Պետության կողմից հովանավորվող ԼՂ 120 հազար մարդկանց, 30 հազար երեխաների սովամահությունը պետք է դատապարտվի միջազգային հանրության թիրախային պատժամիջոցներով»: