Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում շնորհակալություն է հայտնել երկրներին ու կազմակերպություններին, որոնք Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին արձագանքել են անկողմնակալ կերպով։

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը համոզել, թե Լաչինի միջանցքը փակ չէ, գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը, հակառակ հայկական կողմի պնդումների, դադարեցված չէ. «Կարծում եմ՝ այս հակասությունը լուծելու՝ դե յուրե ձևը ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելն է, և մենք հետևողականորեն պետք է աշխատենք այս ուղղությամբ։ Իսկ ընդհանուր առամամբ՝ մեր տարածաշրջանում առկա բոլոր խնդիրների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և մենք առաջնորդվելու ենք հենց այս տրամաբանությամբ, որքան էլ հասկանում ենք բոլոր դժվարություններն ու բարդությունները»։

 

Հետևեք մեզ Telegram-ում։