Քաղաքական

Հայաստանն արտաքին հետախուզական ծառայություն կունենա. ԱԺ-ն ընդունել է օրենքը

Ազգային ժողովն ընդունեց Արտաքին հետախուզական ծառայության մասին օրենքը։ 

Նախագծին կողմ է քվեարկել 67 պատգամավոր, դեմ՝ 33-ը։ 

Արտաքին հետախուզական ծառայության ստեղծմամբ նախատեսվում է Հայաստանում ձևավորել հետախուզական համայնք ու այդ համայնքում կարևոր դերակատրություն է ունենալու արտաքին հետախուզական ծառայությունը։

Քանի որ թե՛ Պաշտպանության նախարարությունում, թե՛ Ազգային անվտանգության ծառայությունում գոյություն ունեն համանման գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ, որոնցում ծառայությունը հանդիսանում է զինվորական ծառայություն, առկա է քաղաքական որոշում՝ ստեղծել պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն: Դրանով հնարավորություն կստեղծվի նորաստեղծ մարմինը համալրել նաև այլ գերատեսչություններում աշխատող հանրային ծառայողներով, ովքեր իրենց փորձով, գիտելիքներով ու արհեստավարժությամբ կնպաստեն Արտաքին հետախուզության ծառայության կայացմանը։

Արտաքին հետախուզության ծառայության ստեղծման ընդունումից երեք տարի անց արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մյուս մարմիններն ու ստորաբաժանումները կդադարեն այդպիսի գործունեություն իրականացնել:

Արտաքին հետախուզական ծառայության պետը կդառնա ՀՀ անվտանգության խորհրդի անդամ։

Արտաքին հետախուզության ծառայությունում չեն կարող ծառայության անցնել դիտավորյալ հանցագործություն կատարած քաղաքացիները։