Քաղաքական

Լաչինի միջանցքի անվտանգության ապահովողը ՌԴ-ն է, և ես կոչ կանեի, որ ընդդիմությունը նաև այս ուղղությամբ աշխատի. ԱԽ քարտուղար

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱԺ-ում անդրադարձել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին՝ վստահեցնելով, որ իշխանությունն իր ձեռքի տակ եղած գործիքներն օգտագործում է՝ ճգնաժամը հանգուցալուծելու համար։

Գրիգորյանի խոսքով. «Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքի անվտանգության ապահովողը հանդիսանում է ՌԴ-ն, և ես կոչ կանեի, որ ընդդիմությունը նաև այս ուղղությամբ աշխատի, որպեսզի ՌԴ-ն կատարի իր պարտավորությունները և Լաչինի միջանցքում ապահովի անխափան, անվտանգ երթևեկություն։ Մենք նաև աշխատում ենք ՌԴ-ի հետ, որպեսզի հնարավորինս արագ Լաչինի միջանցքը բացվի, և պրովոկացիան, որ կազմակերպել է Ադրբեջանը՝ էթնիկ զտման նպատակով, պետք է զգոն պահի բոլորին։ Իշխանությունն իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքներն օգտագործում է՝ ճգնաժամը հանգուցալուծելու համար»։