Քաղաքական

«Հայաստանն աշխատում է տեքստի վրա և շուտով կփոխանցի Ադրբեջանին». Արմեն Գրիգորյանը՝ խաղաղության պայմանագրի մասին

Այսօր լրագրողների հետ զրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ շարունակում են աշխատել Ադրբեջանից ստացած տեքստի վրա. «Աշխատում ենք դա՝ մեր նկատառումներով, վերադարձնել Ադրբեջանին և մոտակա շրջանում հանդիպում կազմակերպել։ Հայաստանը կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի մինչև տարեվերջ ունենա խաղաղության պայմանագիր»։ 

«Հիմա, ավելի մոտ լինելով տարեվերջին, դժվար է ասել, որ այն մինչև տարեվերջ կստացվի, բայց շարունակելու ենք աշխատել, և աշխատանքի արդյունքներից է կախված լինելու»,- ասել է Գրիգորյանը։

Գրիգորյանը նշել է, որ Հայաստանը տեքստի խմբագրված տարբերակը շուտով կփոխանցի Ադրբեջանին:

Թե ինչու չի ստացվում խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ ՀՀ ԱԽ քարտուղարն ասում է, որ այդ ուղղությամբ Հայաստանն իր ամբողջ ջանքերը ներդրել է: