Քաղաքական

ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը կավարտվի դեկտեմբերի 19-20-ին. ՀՀ-ն շահագրգռված է երկարաձգման հարցում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«ՀՀ-ն շահագրգռված է Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային կառույցների մոնիտորինգային առաքելությամբ։ Մենք այս հարցով դիմել ենք տարբեր կազմակերպությունների»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Խոսելով ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի մասին՝ նա նշել է, թե դա կավարտվի դեկտեմբերի 19-20-ին. «Ես ողջունում եմ ԵՄ անդամ երկրների պատրաստակամությունը՝ շարունակել առաքելությունն ու ներկայության պահպանումը ՀՀ-Ադրբեջան սահմանագծին»։ Միրզոյանի խոսքով՝ այդ առաքելության չեզոքության վերաբերյալ կասկածներ չեն հնչում, իսկ առաքելության գնահատականները կարևոր են հետագա միջազգային գործընթացների համար։ Ըստ նրա՝ դիտորդների ներկայությունը կանխարգելիչ նշանակություն ունի իրավիճակի հետագա սրման հարցում։ Նա նշեց, որ ՀՀ-ն ողջունում է ԵՄ առաքելության ժամկետի երկարաձգումը։