Հայտարարություն մամուլի համար․ Ալեն Սիմոնյան եւ Նենսի Փելոսի. (տեսանյութ)
Քաղաքական
18 Սեպտեմբերի 2022, 12:24Ալեն Սիմոնյանը եւ Նենսի Փելոսը հայտարարություն են անում մամուլի համար հանդիպումից հետո։
«Քննարկեցինք տարածաշրջանային խնդիրներ։
Մեզ համար կարևոր է այս ծանրագույն շրջանում տիկին Փելոսիի այցը Հայաստան։ Երախտապարտ ենք Միացյալ նահանգներին կատարած աշխատանքի համար, ում միջնորդությամբ ձեռք է բերվել փխրուն զինադադար»,- իր խոսքում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով. «ԱՄՆ ցանկացած օժանդակություն կենսական նշանակություն ունի մեզ համար, հստակ պատժամիջոցները կարող են դառնալ ևս մեկ լծակ ադրբեջանական ծավալապաշտական նկրտումների դեմ»։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին իր խոսքում նշեց, որ Հայաստանը ԱՄՆ-ի համար մեծ նշանակություն ունի՝ հավելելով. «Իմ համար մեծ պատիվ է լինել ԱՄՆ առաջին խոսնակը, ով այցելել է Հայաստան»։
Փելոսին անդրադառնալով անվտանգային խնդիրներին ասաց. «ԱՄՆ-ն՝ որպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակում է պնդել, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, շարունակում ենք պնդել, որ ԼՂ հակամարտությունը ունենա խաղաղ, բանակցային և տևական լուծում:
ԱՄՆ Կոնգրեսի անունից մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի մահաբեր հարվածները Հայաստանի տարածքում»:
Փելոսիի խոսքով՝ իրենք հասկանում են, որ Հայաստանը մաս է կազմում Ռուսաստանի հետ անվտանգային կազմակերպության և այդ իսկ պատճառով ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Հայաստանի անվտանգությամբ, և փորձում են հասկանալ ինչ կարող է ԱՄՆ-ն անել` առանց հղում անելու այդ անվտանգային կառույցին։
Նմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն