Միջազգային

Վենեսուելայի նախագահը վերընտրվել է

Վենեսուելայի ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ կիրակի օրը կայացած նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն:

Մինչդեռ, ընդդիմությունը վստահ է, որ պետք է հաղթեր իր թեկնածու Էդմունդո Գոնսալեսը. այդ մասին են վկայել նաև հարցումների արդյունքները:

Ազգային ընտրական խորհուրդը, որը վերահսկվում է Մադուրոյի և նրա Միասնական սոցիալիստական կուսակցության կողմից, հայտարարել է, որ քվեաթերթիկների 80 տոկոսի մշակումից հետո գործող նախագահը հավաքում է ձայների 51,2 տոկոսը, իսկ միավորված ընդդիմության թեկնածու Էդմունդո Գոնսալեսը՝ 44 տոկոսը:

Մադուրոն արդյունքների հրապարակումից հետո հայտարարել է, որ իր հաղթանակը խաղաղության և կայունության հաղթանակ է:

Հիշեցնենք, որ Նիկոլաս Մադուրոն Վենեսուելան ղեկավարում է 2013 թվականից ՝ Հուգո Չավեսի մահից հետո։