Թվեր

Որքան է ԱՄՆ-ի հետ Հայաստանի առևտրի ծավալը

Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել՝ ԱՄՆ արտահանվող ապրանքների նկատմամբ սահմանելով մաքսատուրքեր։ Հրամանագիրն ուժի մեջ կմտնի օգոստոսի 7-ից։ Հայաստանից արտահանված ապրանքների վրա գործելու է ստանդարտ 10% մաքսատուրքը։

Մինչ այդ, Radar Armenia-ն ներկայացնում է ԱՄՆ-ի հետ Հայաստանի առևտրաշրջանառության ծավալները.

  • 2023թ. ԱՄՆ-ի հետ իրականացվել է 669.4 մլն դոլարի առևտուր, որը ընդհանուր շրջանառության 3.1%-ն է կազմել։
  • 2024թ. առևտրաշրջանառությունը նվազել է՝ հասնելով 410.5 մլն դոլարի. սա ընդհանուր առևտրաշրջանառության 1.4%-ն է։
  • Այս տարվա առաջին հինգ ամսում առևտրաշրջանառությունը հասել է 155.1 մլն դոլարի։

Հայաստանից դեպի ԱՄՆ արտահանումը 2023թ. համեմատ աճել է.

  • 2023թ. արտահանվել է 48.4 մլն դոլարի ապրանք,
  • 2024թ. արտահանվել է 58.9 մլն դոլարի ապրանք։
  • 2025թ. հունվար-մայիս ամիսներին ԱՄՆ արտահանման ծավալը կազմել է 23.7 մլն դոլար` 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ անկումը 1.1% է։

Նվազել է ներկրումը.

  • 2023թ. ներկրվել է 836.2 մլն դոլարի ապրանք,
  • 2024թ. ներկրման ծավալը կազմել է 348.5 մլն, այսինքն՝ անկումը՝ 58.3%։
  • 2025թ. հինգ ամսում ևս ներկրումը նվազել է. ԱՄՆ-ից Հայաստան է բերվել 161.2 մլն դոլարի ապրանք։

Ա.Գալոյան