Թվեր

Թանկարժեք քարերի ու մետաղների արտահանումը կտրուկ նվազել է

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ առավել մեծ ծավալներ զբաղեցրել է թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ու մետաղների արտահանումը և ներմուծումը։ 2025 թվականի հունվար–մայիս ամիսներին արտահանվել է 1,046 մլրդ ԱՄՆ դոլարի, իսկ ներմուծվել՝ 923,6 մլն ԱՄՆ դոլարի համապատասխան ապրանքներ. Radar Armenia-ն տեղեկացավ պաշտոնական վիճակագրությունից։

Նշված ժամանակահատվածում թանկարժեք քարերի և մետաղների արտահանումը նվազել է մոտ 4.15 միլիարդ դոլարով, իսկ ներմուծումը՝ 3.88 միլիարդ դոլարով։ Երկու ուղղությամբ էլ գրանցվել է մոտ 80% անկում։

Այս ապրանքախումբը 2024 թվականին կազմում էր արտահանման ընդհանուր կառուցվածքի շուրջ 73%-ը, մինչդեռ 2025 թվականին այդ ցուցանիշը նվազել է՝ հասնելով մոտավորապես 35%, արտահանման կառուցվածքում էական փոփոխության վկայությամբ։

Պատահական չէ, որ դեպի ԱՄԷ արտահանումն այս տարվա առաջին հինգ ամիսներին կտրուկ նվազել է՝ 74%-ով, իսկ, ներմուծումը՝ 17.8%-ով։ Իսկ արտահանման ընդհանուր ցուցանիշներում ամենամեծ անկումը հետևյալ երկրների գծով է՝ Իսպանիա (-73.4%), Կիպրոս (-66.7%), ՄԹ (-81.5%)։

Նաև նվազել է Ռուսաստանից ներմուծումը՝ 68.4%-ով, իսկ արտահանումը՝ 7.4%ով։

Պատրաստեց՝ Արման Գալոյանը