Արցախ

«Արցախը լուծարելու հրամանագիրն այլևս չկա». ԼՂ նախագահի խորհրդական

ԼՂ նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը հայտարարել է, թե ԼՂՀ–ն լուծարելու մասին Սամվել Շահրամանյանի հրամանագիրն այլևս գոյություն չունի։ Ըստ նրա՝ նախագահի՝ հոկտեմբերի 19-ի հրամանագրով ԱՀ ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք շարունակում են պաշտոնավարել հասարակական հիմունքներով (առանց վարձատրության)։

«Արցախի Հանրապետությունը, կառավարությունը և մնացած բոլոր մարմինները 2024թ. հունվարի 1-ից հետո ևս շարունակելու են իրենց գործունեությունը»,- Radar Armenia–ի հարցին ի պատասխան ասել է նա՝ հավելելով, որ 2023թ․ հոկտեմբերի 1-ից հետո «Արցախի Հանրապետության» անունից տրվող փաստաթղթերը վավերական են: