Արցախ

Շահրամանյանն այցելել է «Աջակցություն արցախահայությանը» հկ գրասենյակ

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են. «Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը դեկտեմբերի 19-ին այցելել է «Աջակցություն արցախահայությանը» հասարակական կազմակերպության գրասենյակ, ծանոթացել վերջինիս գործունեությանը:

Կատարվող աշխատանքների մասին տեղեկություն է ներկայացրել «Աջակցություն Արցախահայությանը» ՀԿ նախագահ Սևակ Գրիգորյանը՝ նշելով, որ քայլեր են ձեռնարկում ֆինանսական ռեսուրսների ներգրավման ուղղությամբ, որպեսզի աջակցություն ցուցաբերեն վերջին ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների, այնուհետև ՊԲ ՎՔՆ պահեստի պայթյունի հետևանքով մահացածների, ինչպես նաև սոցիալական ծանր իրավիճակում հայտնված այլ կարիքավոր ընտանիքներին:

Նախագահ Սամվել Շահրամանյանն ընդգծել է բռնի տեղահանված ու սոցիալական ծանր իրավիճակում հայտնված ընտանիքներին մշտական ուշադրության կենտրոնում պահելու անհրաժեշտությունը և ողջունել նախաձեռնությանը միացած անհատների, կազմակերպությունների մասնակցությունը:

Հանդիպման ավարտին նախագահ Շահրամանյանը պատասխանել է կազմակերպության անդամների հարցերին, լսել առաջարկություններ և պատրաստակամություն հայտնել հետագա համագործակցության համար»: