Արցախ

Զոհվել է 1 խաղաղապահ, 2-ը՝ վիրավորվել․ ՌԴ ՊՆ-ն հաստատում է

ՌԴ ՊՆ-ն հաստատել է Ստեփանակերտում ՌԴ խաղաղապահների ավտովթարի մասին տեղեկությունը՝ նշելով որ կա զոհ, ինչպես նաև վիրավորներ։ 

«ՌԴ խաղաղապահ զորամիավորման BTR-82-ի՝ լեռնային ճանապարհից դուրս գալու հետևանքով ՌԴ ԶՈւ մեկ զինծառայող զոհվել է, 2-ն ստացել են միջին ծանրության և ծանր վնասվածքներ»,- ասված է տեղեկագրում։