Լաչինի միջանցքից առևանգված Վագիֆ Խաչատրյանն այսօր Բաքվի դատարանում հանդես է եկել վերջին խոսքով։
«Ես անմեղ մարդ եմ»,- ասել է նա՝ հավելելով․ «Ես էնտեղ չեմ մասնակցել, չեմ եղել էնտեղ։ Ես կարող եմ ցուցմունքներ տալ, որ այդ մարդիկ ինձ այնտեղ չեն տեսել, ես էդ մարդը չեմ, որ այնտեղ լինեի»։
Նա առաջարկել է իրեն հարցաքննել նաև ստի դետեկտորով, որ պարզվի իր խոսքերի ճշմարտացիությունը։
Վագիֆ Խաչատրյանի փաստաբանն էլ միջնորդել է նրան անմեղ ճանաչել։
Գործով դատախազը Խաչատրյանի համար պահանջել էր 15 տարվա ազատազրկում։