Արցախ

Շուշիում փակվել է ռուս խաղաղապահների ևս մեկ դիտակետ

Վերահսկման համակարգի օպտիմալացման շրջանակներում Շուշիում փակվել է խաղաղապահների մեկ դիտակետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ 

Նշվում է, որ ընդհանուր առմամբ՝ սեպտեմբերի 19-ից փակվել է 9 դիտակետ և 16 ժամանակավոր դիտակետ։

Ըստ ՌԴ ՊՆ տեղեկագրի, հրադադարի խախտումներ չեն գրանցվել։ Ադրբեջանական կողմի հետ էլեկտրաէներգիայի մատակարարումը բնակեցված տարածքներին վերականգնելու աշխատանքները շարունակվում են։