Հարցազրույց

Վերջում պիտի համաձայնեն ԱՄՆ-ն և ՌԴ-ն՝ Ուկրաինայի հաշվին. Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։

-Իսրայելը պատրաստվում էր գրոհել Գազայի վրա։ Ռազմական գործողությունների վերսկսումը ինչպես կմեկնաբանեք։ Ինչու որոշվեց նման քայլի դիմել։

- Ներիսրայելյան առումով Նեթանյահուն փորձում է ժամանակ ձգել։ Հրադադարը ենթադրում է մեկնարկ Նեթանյահուի պաշտոնանկման գործընթացի։ Իսկ կոնֆլիկտի առումով իսրայելյան կառավարությունը որոշել է Համասից ձեբազատվել կամ ընդհանրապես ձևավորել այնպիսի ուժ, որը չի սպառնա Իսրայելի անվտանգությանը։

- Ինչ հետևանքներ կունենա ռազմական գործողությունների վերսկսումը նաև տարածաշրջանային իրադարձությունների վրա։

- Չեմ կարծում, որ լայնածավալ պատերազմ լինի։ Համասի աջակից պրոկսի ուժերը նախկին դրվածքը չունեն։

- Շարունակվում են ռուս-թուրքական խնդրի շուրջ գործողությունները։ Կկայանա՞ Պուտին-Թրամփ հանդիպումը։

- Չի բացառվում։ Գործարքային մոտեցումներն աշխատում են հանքեր-տարածքներ հարաբերակցություններով։

- Հաշվի առնելով կողմերի հռետորաբանությունը եւ ռազմական գործողությունները, կարո՞ղ ենք ասել, որ խաղաղությունը դեռ հեռու է։

- Մինչև արտաուկրաինական ուժերի միջև չլինի վերջնական համաձայնություն, խաղաղություն չի լինի։ Վերջում պիտի համաձայնեն ԱՄՆ-ն և ՌԴ-ն՝ Ուկրաինայի հաշվին։ 

Արման Գալոյան