Ֆինանսներ

«Կիբերհանցագործությունների հիմնական դերակատարները Հայաստանից դուրս են». ՔԿ ղեկավար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՔԿ ղեկավար Արթուր Պողոսյանն, անդրադառնալով քաղաքացիների անունով զեղծարարների կողմից վերցված վարկերին, նշել է, թե կիբերհանցագործությունների հիմնական դերակատարները հաճախ Հայաստանից դուրս են գտնվում։

«Այն դեպքերում, երբ անձինք կամ հանցավոր խմբի որոշ մասնակիցներ գտնվում են ՀՀ-ում, հիմնականում դրանցով ունենք լավ արդյունքներ։ Դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հիմնական դերակատարները գտնվում են ՀՀ-ից դուրս։ Վերջին ժամանակահատվածում այլ պետությունների հետ համագործակցության արդյունքում նաև այստեղ կատարված հանցագործությունների բացահայտումներ կան»,- հայտնել է Պողոսյանը։ 

Նա ընգծել է, որ բազմաթիվ բացահայտված քրեական վարույթներ կան, սակայն ավելի կարևոր է դեպքերը կանխելու մեխանիզմների ստեղծումը։ 

«Կանխելու վերաբերյալ ԿԲ նախագահին միջնորդագիր եմ ներկայացրել, որպեսզի այնպիսի գործիքակազմ ու մեխանիզմներ մշակվեն, որ խարդախները հնարավորություն չունենան քաղաքացուց գումար հափշտակել, ու նրանց գործը բարդանա»,- ասել է նա։