ԿԲ-ն խորքային ուսումնասիրություններ է անում 3-4 բանկում. հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Նա անդրադարձել է զեղծարարության զոհ դարձած քաղաքացիների վարկային խնդիրներին. «Այն մարդիկ, որոնք վարկային պրոդուկտների խնդիր են ունեցել ու պիտի վճարեն, զեղծարարության զոհ են դարձել, այդ մարդկանց վարկերը սառեցված են։ Տարբեր բանկերում՝ տարբեր ժամկետներով։ Բանկ կա՝ 2 տարով է սառեցրել, բանկ կա՝ 5 տարով, կախված, թե քրեական գործերն ինչ ընթացք կստանան, բայց այս պահի դրությամբ սառեցրել են, որպեսզի հավելյալ ներվ չմտնի այս հարաբերությւոնների մեջ, մինչև հասկանանք՝ ով ինչով է զբաղվում»,- նշել է Գալստյանը՝ տեղեկացնելով, որ դա թողնված է բանկերի հայեցողությանը։
Հիշեցնենք, որ մի շարք քաղաքացիներին վերջին շրջանում բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ պահանջելով լուծել զեղծարարության զոհ դարձած քաղաքացիների վարկերի հարցը։