Ֆինանսներ

ՀՀ պետական պարտքը կազմում է 13 մլրդ 581 մլն դրամ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրիլիոն 318 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ավելացել է 4.4%-ով, իսկ ԱՄՆ դոլարով՝ 5.8%-ով. այսօր ասուլիսի ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ 

«2024 թվականի արդյունքներով՝ պետական պարտքը ՀՆԱ հարաբերակցությամբ նվազել է 0.1 տոկոսային կետով, ԱՄՆ դոլարով արտահայտված պարտքը կազմում է 13 մլրդ 581 մլն դրամ։ Այս ամբողջ պարտքի ներգրավումը և ծավալները պլանավորված են ՀՀ բյուջեով և միջնաժամկետ պարտքի ռազմավարությամբ, որտեղ բացահայտվում է թե՛ պարտքի ներգրավման ծավալը և թե  դրանց աղբյուրները»,- նշեց նախարարը։ 

Նրա խոսքով՝ վերջին տարիներին, ըստ ներգրավման արժույթի և ըստ ռեզիդենտության, ներքին պարտքի ներգրավման ծավալը մասնաբաժինն ընդհանուրի մեջ աճել է և հասել 50% մակարդակին, ինչը բավականին դրական ցուցանիշ է։