ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թվականին սոցիալական ապահովության նպաստների տրամադրմանն ուղղել 173 միլիարդ դրամ կամ պետական բյուջեի ծախսերի 5․4%-ը։
Սոցիալական ապահովության նպաստների տրամադրման համար նախատեսված ծախսերի շուրջ 27%-ը կամ 46 միլիարդ դրամ հատկացվելու է ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու նպաստների տրամադրմանը՝ նպաստներով ապահովելով 105 հազար 994 անձի։
Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների տրամադրմանը նախատեսվում է ուղղել ավելի քան 31 միլիարդ դրամ՝ նպաստով ապահովելով 66 հազար 849 ընտանիքի։
Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների տրամադրման համար պետությունը կծախսի շուրջ 29 միլիարդ դրամ՝ նպաստով ապահովելով 66 հազար 372 շահառուի։
![](https://radar-bucket-prod.s3.eu-central-1.amazonaws.com/media/articles/files/0119241f2b3cc56e064333a53e8e54dd54ff04.jpg)