Եվրո-2024

Առանց անակնկալի․ Գերմանիա-Հունգարիա՝ 2։0

Եվրոպայի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի խաղում Գերմանիայի հավաքականը մրցեց Հունգարիայի հավաքականի հետ։ 

Գերմանիայի ընտրանին հաշիվը բացեց 22-րդ րոպեին, աչքի ընկավ Յամալ Մուսիալան։ 67-րդ րոպեին բունդեսթիմը նաև կրկնապատկեց իր առավելությունը։ Գոլն իր ակտիվում գրանցեց Իլկայ Գյունդողանը՝ 2։0։ 

Օրվա վերջին խաղում կմրցեն Շոտլանդիայի և Շվեյցարիայի հավաքականները։