Ժամանց

Եվրատեսիլ 2026-ի անցկացման համար պայքարում են Վիեննան և Ինսբրուկը

Ավստրիայի հանրային հեռարձակող ORF-ը պաշտոնապես հայտնել է, որ Վիեննան և Ինսբրուկը հանդիսանում են 2026 թվականի Եվրատեսիլի 70-րդ հոբելյանական մրցույթի անցկացման հիմնական թեկնածու քաղաքները:

ORF-ի գլխավոր տնօրեն Ռոլանդ Վայսմանն ընդգծել է, որ երկու քաղաքն էլ ներկայացրել են գրավիչ հայտեր՝ առաջարկելով բարենպաստ պայմաններ համաշխարհային ամենամեծ հեռուստատեսային շոուի կազմակերպման համար։ Հյուրընկալող քաղաքը կհայտարարվի ս.թ. օգոստոսի երկրորդ կեսին։

Հիշեցնենք, որ Ավստրիան մասնակցում է Եվրատեսիլին 1957 թվականից և երկու անգամ դարձել է հաղթող։  2025 թվականի մրցույթում հաղթել է JJ-ը՝ Wasted Love երգով։