Կանադացի երգիչ Ջաստին Բիբերը թողարկել է իր նոր՝ «Swag» անվանումը կրող երկար սպասված յոթերորդ ստուդիական ալբոմը։ Սա նրա առաջին ամբողջական ալբոմն է վերջին չորս տարում՝ հաջորդելով 2021 թվականին թողարկված «Justice»-ին։
Ալբոմի թողարկմանը նախորդել են գովազդային վահանակներ Ռեյկյավիկում (Իսլանդիա) և Լոս Անջելեսում, ինչպես նաև սոցիալական մեդիայում տարածված հոլովակներ ու լուսանկարներ։ Բիբերը Instagram-ում հրապարակել է նաև երգացանկը, որտեղ ներառված են երգեր՝ «All I Can Take», «Walking Away», «Dadz Love» և «Forgiveness» վերնագրերով։
Def Jam Recordings լեյբլի հայտարարության համաձայն՝ նոր ալբոմի երգերը ներշնչված են Բիբերի ամուսնական և հայրական փորձառություններից։
Ալբոմում ներառված է 21 երգ, և այն դիտարկվում է որպես Բիբերի ամենաանձնական և հուզառատ աշխատանքներից մեկը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի օգոստոսին Բիբերը և նրա կինը՝ մոդել Հեյլի Բիբերը, հայտնել էին իրենց առաջնեկի՝ Ջեք Բլյուզ Բիբերի ծննդի մասին։