Անգլիայի թագավոր Չարլզի նախաձեռնությամբ՝ թագավորական ընտանիքի անձնական «թագավորական գնացքը» կհանվի շահագործումից՝ միապետությունը արդիականացնելու և ծախսերը կրճատելու համար:
1840 թվականից ի վեր այս գնացքն օգտագործվել է թագավորական ընտանիքի անդամներին երկաթուղով տեղափոխելու համար, սակայն վերջին տարիներին դարձել է սպասարկման և պահպանման տեսանկյունից ոչ շահավետ։
1980-ականների շարժակազմը պահանջում է արդիականացում, ինչը զգալի ներդրումներ է պահանջում։ Փոխարենը, թագավորական ընտանիքն արդեն ունի երկու նոր ուղղաթիռ, որոնք կարող են կատարել նույն գործառույթը։
Նշվում է, որ թագավորական գնացքի պատմական մասերի համար որոնվում է երկարաժամկետ մշտական պահեստ կամ ցուցասրահ։