Ժամանց

Ֆրանսիան կարող է «X» սոցցանցը ճանաչել որպես պոռնոգրաֆիկ հարթակ

Ֆրանսիայի կառավարությունը քննարկում է Էլոն Մասկի պատկանող «X» սոցիալական ցանցը (նախկին Twitter) որպես պոռնոգրաֆիկ հարթակ ճանաչելու հարցը։ Այդ որոշման դեպքում հարթակից կպահանջվի խստացնել մուտքի կանոնները։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով երկրի թվային տեխնոլոգիաների հարցերով նախարար Կլարա Շապպազի գրասենյակին։

««X» հարթակը 2024 թվականից ի վեր հստակ ցույց է տվել, որ թույլատրում է պոռնոգրաֆիկ բովանդակության տարածումը։ Հետևաբար, դրան պետք է մոտենալ համապատասխան կարգով»,- հայտարարել են գրասենյակից։

Նախարարը նախօրեին ֆրանսիական հեռուստատեսությամբ մեկնաբանել էր, որ X-ը շուտով կստանա «այն նույն փաստաթղթերը, ինչ YouPorn-ը»՝ նշելով, որ հարթակը պետք է կամ արգելափակի մեծահասակների բովանդակությունը, կամ ապահովի օգտատերերի տարիքային ստուգում։