Թուրք հայտնի խոհարար Նուսրեթ Գյոքչեն՝ հայտնի որպես Salt Bae, հերքել է տարածված լուրերը, թե իրեն իբր մերժել են ներկա գտնվել «ՊՍԺ»-ի հաղթանակից հետո կազմակերպված երեկույթին։
Հաղորդվում էր, որ նա փորձել է մուտք գործել մյունխենյան հյուրանոց, որտեղ անցկացվում էր երեկույթը, սակայն դռնապահները նրան մերժել են և ուղեկցել տարածքից դուրս։ Այս դրվագի հետ կապված համացանցում տարածվել է հայտնի տեսանյութի մի փոքր հատված, որտեղ բլոգերին և նրա հետ կանգնած քաղաքացուն դռնապանը հրում է դեպի փողոցը։
Salt Bae-ն, ով հայտնի է իր ցնցող պահվածքով ֆուտբոլային միջոցառումներին, հրապարակել է պարզաբանում՝ պնդելով, որ իր ներկայությունը պայմանավորված է եղել երկրպագուների սիրով, ոչ թե պաշտոնական հրավերով։
«Եզրափակչից հետո ժամանեցինք հյուրանոց UEFA-ի ավտոբուսով։ Մենք այնտեղ էինք, քանի որ հազարավոր երկրպագուներ ցանկանում էին մեզ տեսնել։
Ես, ինչպես միշտ, եկել էի պատասխանելու նրանց սիրուն, լուսանկարվելու նրանց հետ։ Դռան մոտ պարզապես մարդաշատ էր, և երբ ես կանգնած էի՝ սպասելով իմ մեքենային, դռնապանի կողմից հնչեց հրահանգ։
Ոչ մի պաշտոնական հրավերք կամ երեկույթ այդ պահին տեղի չէր ունենում։ Այն լուրերը, թե ինձ մերժել են, անհիմն են», – գրել է նա։
Salt Bae-ն ընդգծել է, որ չի ձգտում ներկա գտնվել այնպիսի վայրերում, որտեղ իր ներկայությունը ոչ ցանկալի է, և կոչ է արել «չմտահոգվել մանրուքների համար»՝ դրանք անվանելով «արհեստական բանականության ստեղծած աղմուկ»։
Salt Bae-ն նախկինում քննադատության էր արժանացել նաև 2022թ․ աշխարհի առաջնության եզրափակչում՝ Արգենտինայի հաղթանակից հետո FIFA-ի կանոնները խախտելու համար։ Նա մուտք էր գործել խաղադաշտ՝ լուսանկարվելով գավաթով և խաղացողների մեդալներով։
Salt Bae tried to join the Champions League party but got turned away at the door. pic.twitter.com/XyI68rLINj
— Daily Turkic (@DailyTurkic) June 1, 2025