Ժամանց

Մահացել է Ռիհաննայի հայրը

70 տարեկան հասակում մահացել է ամերիկացի (արմատներով Բարբադոսից) հայտնի երգչուհի Ռիհաննայի հայրը։ 

Ինչպես հայտնում է Page Six-ը, աստղի հայրը մահացել է հիվանդությունից, սակայն մահվան պատճառը դեռևս չի նշվում։ Հայտնի է, որ մահից առաջ նա գտնվել է բժշկական կենտրոնում, որտեղ նրան այցելել է դուստրը։ Տխուր լուրից հետո Ռիհաննայի ընտանիքի անդամները հավաքվել են Կալիֆորնիայում՝ հարգելու Ռոնալդի հիշատակը։

Ի դեպ, երգչուհին երկար տարիներ դժվար հարաբերություններ է ունեցել հոր հետ։ Աստղի ծնողները բաժանվել են, երբ նա 14 տարեկան է եղել։

Նշենք, որ երգչուհին այս պահին սպասում է երրորդ երեխային։