Ժամանց

Լեոնարդո Դի Կապրիոն պատրաստվում է ամուսնանալ

Հոլիվուդի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն լրջորեն մտածում է իր ընկերուհու՝ 26-ամյա իտալացի մոդել Վիտտորիա Չերետիի հետ ամուսնության մասին։ Ինչպես հաղորդում է Heat World-ը, 50-ամյա դերասանը ցանկանում է կյանքի նոր փուլ սկսել և վերջ դնել երկարամյա ամուրիի կյանքին։

«Լեոն այլևս չի ուզում մնալ միայնակ այդ տարիքում։ Նա շատ է մտածում Վիտտորիայի հետ ամուսնանալու մասին և ուզում է հնարավորինս շուտ այդ քայլն անել», – հայտնել է աղբյուրը։

Աղբյուրը նաև նշել է, որ Դի Կապրիոյի մայրը ոգևորված է այդ գաղափարով և վաղուց է երազում թոռների մասին։

Ըստ զույգին մոտ կանգնածների՝ Չերետտին ևս ամուսնությանը լուրջ է վերաբերում և հստակ հասկացնել է տվել, որ պատրաստ չէ երկար սպասել։ Ամուսնությունը կարող է դառնալ դերասանի կյանքի նոր փուլ՝ հաշվի առնելով, որ նա երբեք ամուսնացած չի եղել։