Կենտուկի նահանգի բնակչուհիներից մեկն անակնկալի է եկել, երբ երբ իր տան շեմին հայտնաբերել է կոնֆետների տուփերի կույտեր: Երեխան մոր հեռախոսով խաղալիս 70.000 հատ «Dum-Dums» կոնֆետ է պատվիրել։ Նա ասել է, թե ուզում է խրախճանք կազմակերպել ու դրանք օգտագործել որպես մրցանակ իր ընկերների համար։ Մայրը փորձել է ժամանակին չեղարկել պատվերը, բայց արդեն ուշ է եղել. Amazon-ը հասցրել էր ուղարկել 22 մեծ տուփ։
Զարմանքն ավելի է մեծացել, երբ բանկային հաշիվը ստուգելուց հետո պարզվել է՝ պատվերն արժեցել է մոտ 4,000 դոլար:
Թեև վերադարձի գործընթացը հեշտ չի եղել, սակայն բանկի ու լրատվամիջոցների օգնությամբ Amazon-ը ի վերջո վերադարձրել է գումարը։