NASA-ն բացահայտել է, որ Չինաստանում կառուցված մի հսկայածավալ շինություն կարող է իսկապես ազդել Երկրի պտույտի վրա՝ երկարացնելով տարին։
Խոսքը վերաբերում է 2012 թվականին կառուցված Երեք կիրճերի ամբարտակին (Three Gorges Dam), որը տեղակայված է Յանցզի գետի վրա։ Սա աշխարհի ամենամեծ հիդրոէլեկտրակայանն է՝ հաշվի առնելով տեղակայված հզորությունը։ Այն ունի շուրջ 2335 մետր լայնություն և 185 մետր բարձրություն, իսկ կառուցման արժեքը կազմել է շուրջ 20.4 միլիարդ դոլար։
NASA-ի Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնի գիտնական, դոկտոր Բենջամին Ֆոն Չաոն հայտարարել է, որ այս կառույցի զանգվածը, որը պահում է շուրջ 40 կմ³ ջուր, ազդել է Երկրի զանգվածի բաշխման վրա՝ երկարացնելով օրվա տևողությունը 0.06 միկրովայրկյանով։ Այս փոփոխությունը Երկիրը կենտրոնում դարձնում է մի փոքր ավելի գնդաձև և բևեռների շրջանում ավելի հարթ։
Թեև այս փոփոխությունը գործնականում մարդը չի կարող զգալ (քանի որ 1 միկրովայրկյանն ընդամենը 0.000001 վայրկյան է), այնուամենայնիվ, գիտական տեսանկյունից սա ուշագրավ փաստ է։
Դոկտոր Չաոն հավելել է, որ այս ազդեցությունը «համարժեք է մոտ 3 օրվա ավելացման՝ ամբողջ տիեզերքի գոյության ընթացքում», ինչը կազմում է մոտ 13.8 միլիարդ տարի։ Այսպիսով, անհանգստանալու կարիք չկա։
Պատրաստեց՝ Ալվարդ Բաղդասարյանը։